
Ռուսաստանի ՊՆ պատվիրակության այցի վերաբերյալ Հայաստանի ՊՆ-ն տեղեկություններ չունի․ Թորոսյան
Հայաստանի պաշտպանության նախարարությունը որևէ տեղեկություն չունի Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պատվիրակության այցի վերաբերյալ։ Այս մասին Panorama.am-ին ասաց ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
«Հայաստանի պաշտպանության նախարարությունը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պատվիրակության այցի վերաբերյալ, ինչի մասին քիչ առաջ մամուլը գրեց, որևէ տեղեկություն չունի և նման հանդիպում Հայաստանի պաշտպանության նախարարությունում պլանավորված չէ», - ասաց Ա. Թորոսյանը։
Հիշեցնենք, որ ՏԱՍՍ-ը, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրին գրել է, որ ՌԴ պաշտպանության նախարարության պատվիրակությունը հոկտեմբերի 6-ին կժամանի Երևան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի հեռանալու ժամկետները: