Ֆեյքազերծում Լևոն Զուրաբյանի կողմից
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարում է ֆեյքազերծման մասին։ Նա գրել է.
«Ֆեյքազերծում.
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրել է.
.«Հայաստանը Գրանադայում ինչ ցանկացել է, ստացել է՝ հասնելով լուրջ հաղթանակի»:
Իրականում՝
. Հայաստանը նորից միակողմանիորեն ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախը և անկլավները Ադրբեջանի կազմում (ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի ամենավերջին քարտեզների հիման վրա)
. Ալիևը, սպառելով իր ստանալիքը արևմտյան ֆորմատի շրջանակերում, չներկայացավ Գրանադա և, չստորագրելով Հայաստանի կողմից միակողմանի ընդունված խաղաղության փաստաթուղթը, որևէ պարտավորություն չստանձնեց Հայաստանի և արցախահայության նկատմամբ
. Փաստորեն, Ալիևը, օգտագործելով արևմտյան ֆորմատը, հասավ Հայաստանի կողմից Արցախի ճանաչմանը Ադրբեջանի կազմում և, ի վերջո, Արցախի բռնի հայաթափմանը։
.Հայաստանը ստացավ Եվրոպական Միության, Ֆրանսիայի և Գերմանիայի հավաստիացումներրը Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն և սահմանների անխախտելիությանն աջակցելու և նյութական օգնության տրամադրելու մասին։
Եւ սա Փաշինյանի կառավարությունը ներկայացնում է որպես հաղթանակ»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը կարող է գնա, առվի ջրի մոտ նստի, ինքն իրեն պարտավորություն ստանձնի. Սուրեն Սուրենյանց
- Փաշինյանի,Մակրոնի, Շոլցի ևՄիշելի հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն
- Ալիևը հրաժարվել է մեկնել Գրանադա՝ Փաշինյանի հետ հանդիպման
- Նիկոլն ասում է՝ քանի որ ՌԴ-ն գնում է պարտության, թուլանում է, ուրեմն պետք է մեծ շրջադարձ կատարել դեպի Արևմուտք. Լևոն Զուրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան