«Հրապարակ». Հայաստանում պատգամավորի աշխատանքը համատեղում են ԲՈւՀ-ում ուսումնառության հետ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Այլ երկրներում, որպես կանոն, բարձրագույն կրթություն ստանում են մինչև խորհրդարանի պատգամավոր կամ պաշտոնյա դառնալը, իսկ Հայաստանում հակառակն է: Նիկոլ Փաշինյանի կամքով պատգամավորի մանդատ ստացածներից շատերը նորմալ կրթություն չունեն և հիմա պատգամավորի աշխատանքը համատեղում են բարձրագույն կրթական հաստատություններում ուսումնառության հետ:
Զորօրինակ՝ ՔՊ-ական պատգամավորներ Արփի Դավոյանը, Ալխաս Ղազարյանն ու Մարիամ Պողոսյանը ոչ միայն նույն խմբակցության պատգամավորներ են, այլև համակուրսեցիներ են։ Նրանք սովորում են Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական կենտրոնի իրավագիտության ֆակուլտետում և բավականին պարտաճանաչ դասերի են հաճախում: Թեև` ինչո՞վ պետք է զբաղվեին, եթե ԱԺ ողջ քառօրյայի օրակարգը սպառվում է մեկ օրում` առանց նորմալ քննարկումների ու բանավեճերի։
Նշված 3 ՔՊ-ականների կյանքը, սակայն, այնքան հեշտ չէ, որքան թվում է առաջին հայացքից, քանի որ նույն կուրսում է սովորում նաև Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանը, ով ՔՊ-ականների կյանքը մղձավանջի վերածելու մեծ մասնագետ է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում