
ՌԴ ՊՆ-ն Բաքվում կամ Երևանում չի քննարկում խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից
Տեղեկությունն այն մասին, որ ՌԴ ՊՆ պատվիրակությունը Բաքվում կամ Երևանում քննարկում է Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերումը, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է դիվանագիտական աղբյուրը։
«Մի շարք լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկություններն այն մասին, որ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պատվիրակությունը Բաքվում կամ Երևանում քննարկում է Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորակազմի դուրսբերումը, իրականությանը չի համապատասխանում: Խոսքը խաղաղապահների ընթացիկ գործունեության հարցերով պլանային շփումների մասին է», - ասել է գործակալության զրուցակիցը։