Երկրում օրենք չկա և բոլոր կարգավորումներն արվում է փաշինյանական նախասիրություններով․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Իշխանությունն իր առաջին դեմքի մակարդակով ագրեսիա, ատելություն և ներհասարակական ատելություն հրահրող բառապաշար է օգտագործում, բայց քրեական գործեր հարուցվում են միայն քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ:
Նարեկ Մալյանից, Արմինե Ադիբեկյանից, Տաթևիկ Վիրաբյանից մինչև վերջին ակցիաների ժամանակ ապօրինի կալանավորված քաղաքացիներ:
Երկրում օրենք չկա և բոլոր կարգավորումներն արվում է փաշինյանական նախասիրություններով և տրամադրությամբ:
Մի օր էլ ԱԺ-ում կհայտարարի` օրենքը ես եմ ու Հայաստանը բաց երկնքի տակ բանտի կվերածի, որի անոնսն արդեն ուրվագծվում է»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում