Արցախում ռուս խաղաղապահներն ապամոնտաժել են իրենց երեք հենակետերը
ՌԴ ՊՆ-ի տարածած տեղեկագրում ասվում է.
«Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցություն է պահպանվում՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանը։
Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։
Շփման գծից կողմերի պահակակետերը զինաթափելու և հեռացնելու հետևանքով օրվա ընթացքում ապամոնտաժվել է երկու դիտակետ Շուշիի և Ասկերանի շրջաններում և մեկ ժամանակավոր դիտակետ՝ Մարտակերտի շրջանում։
Ի կատարումն ռազմական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների, շարունակվել է ռուս խաղաղապահների հսկողության ներքո Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի պահեստներում զենքի, ռազմական տեխնիկայի, հրետանային զենքի և զինամթերքի հաշվարկը։ Հոկտեմբերի 6-ի դրությամբ հաշվարկվել է 92 միավոր զրահատեխնիկա, 142 միավոր ավտոմոբիլ, 124 միավոր հակաօդային պաշտպանության միջոց, 112 միավոր դաշտային հրետանային համակարգեր, հակազենիթային միջոցներ և ականանետեր, 1 միավոր անօդաչու թռչող սարք, ավելի քան 7 հազար միավոր հրաձգային և հակատանկային զենքեր, շուրջ 58,5 մլն զինամթերք»:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ՊՆ-ն Բաքվում կամ Երևանում չի քննարկում խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից
- ՌԴ ՊՆ պատվիրակությունը կժամանի Երևան՝ քննարկելու ԼՂ-ից խաղաղապահների հեռանալու ժամկետները
- Ռուս խղաղապահ զորակազմն Արցախում հաշվառել է 79 միավոր զրահատեխնիկա, 113 միավոր հակաօդային պաշտպանության տեխնիկա. ՌԴ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին