Դոլարի փոխարժեքը կտրուկ բարձրացումից հետո կրկին նվազել է
ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 09:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 402․67 դրամ՝ հոկտեմբերի 4-ի համեմատ արժևորվելով 0․58 դրամով։
Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 407 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝413 դրամ:
Փոխանակման կետերում դոլարի առքը 405 դրամ է, վաճառքը՝ 413 դրամ։
Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 419․58 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը`438 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 427 դրամ է, վաճառքը՝ 435 դրամ։
Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 3.94դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 4․15 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 3․98-4 դրամ, վաճառքը`4․10 դրամ։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան