Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնել են հոկտեմբերի վերջին գալ Բրյուսել. Միշել
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնել են մասնակցել հոկտեմբերի վերջին Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը:
Հիշեցնենք, որ նախօրեին Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել էր մասնակցել այդ հանդիպմանը։ Բանակցություններից հետո Միշելը հայտարարել էր, որ հոկտեմբերի վերջին Բրյուսելում եռակողմ հանդիպման կհրավիրի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին։
«Ես որոշեցի հոկտեմբերի վերջին երկու առաջնորդներին հրավիրել Բրյուսել, և երկու ղեկավարներն էլ համաձայնեցին գալ այդ հանդիպմանը: Մենք մտադիր ենք մեծ աշխատանք կատարել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու համար», - ասել է Եվրոպական խորհրդի ղեկավարը Գրանադայում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի մեկնարկին։
Հարակից հրապարակումներ`
- Հունաստանի վարչապետը Փաշինյանի հետ քննարկում է ունեցել
- Կետերով բացատրեմ Փաշինյանի նոր ստորագրած փաստաթղթի հետևանքները․Վարուժան Գեղամյան
- Փաշինյանի,Մակրոնի, Շոլցի ևՄիշելի հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն
- Եվրախորհրդի ղեկավարը Փաշինյանին ու Ալիևին հրավիրել է հոկտեմբերի վերջին Բրյուսել՝ հանդիպման
- Զելենսկին մանրամասնել է՝ ինչ է խոսել Փաշինյանի հետ
- Համացանցում լուսանկարներ են տարածվում Փաշինյան-Զելենսկի զրույցից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին