Հայաստանի տարբեր ԲԿ-ներում արցախցիների, մարզերում՝ դպրոցականների տվյալները Փաշինյանի խոսնակից
Այս պահի դրութամբ հայաստանյան տարբեր բժշկական հաստատություններում բուժում է անցնում Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված 309 անձ, նրանցից 116-ի վիճակը գնահատվում է ծանր, 11-ինը՝ ծայրահեղ ծանր։ Վերակենդանացման բաժանմունքում շարունակում է գտնվել 5 երեխա, երեք երեխա արդեն տեղափոխվել է ստացիոնար բուժում, նախօրեին մեկ նորածին դուրս է գրվել։ Տվյալներն ասուլիսում ներկայացրեց Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Դպրոցահասակ երեխաների թիվն ավելի քան 21 հազար է, նրանցից 7904 երեխա արդեն ընդգրկվել են կրթական հաստատություններում.
Արագածոտնի մարզի դպրոցներ են հաճախում 371 աշակերտ
Արարատ` 1221
Արմավիր` 671
Գեղարքունիքի` 367
Լոռի` 404
Կոտայք` 1348
Շիրակ՝ 282
Սյունիք` 320
Վայոց Ձոր` 152
Տավուշի մարզ` 222
Երևան՝ 2543։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան