Արցախից բռնի տեղահանվածերի շուրջ 75 տոկոսը մարզերում են տեղավորվել
Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանվածների թիվը վերջին օրերին չի փոփոխվել՝ 100 հազար 632։ Հաշվառվածների թիվը 99 տոկոս է կազմում։ Ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Բռնի տեղահանվածերի շուրջ 75 տոկոսը՝ 75 հազար 472 մարդ, տեղավորվել են տարբեր մարզերում.
Արագածոտնի մարզ՝ 3967 անձ
Արարատ` 18 հազար 212
Արմավիր` 8044
Գեղարքունիք` 5125
Լոռի` 4107
Կոտայք` 21 հազար 593
Շիրակ՝ 3707
Սյունիք` 5444
Վայոց Ձոր` 2134
Տավուշ` 3139։
Նա հայտնեց, որ Արցախից բռնի տեղահանված անձանց այսօրվանից սկսած կփոխանցվի պետության տրամադրած 100.000 դրամ միանվագ օգնությունը։
Հարակից հրապարակումներ`
- Սյունիքում բռնի տեղահանված 5257 անձից 4000-ը գտնվում են վարձով բնակարաններում կամ գյուղերի սեփական տներում
- Արցախից բռնի տեղահանված 6592 երեխա արդեն հաճախում է դպրոց
- Արցախից բռնի տեղահանվածներն անվճար կարող են օգտվել քաղցկեղի կանխարգելման սքրինինգային ծրագրերից
- ՄԻՊ-ը և նրա ներկայացուցիչները առանձնազրույցներ են ունեցել շուրջ 350 բռնի տեղահանվածների հետ
- Արցախից բռնի տեղահանված և հաշվառված երեխաների թիվը շուրջ 29 հազար է
- ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աշխատանք առաջարկող գործատուները կարող են գրանցվել միասնական հարթակում