Փաշինյանն իր ազգակործան ու հակահայկական հայտարարությունը ֆիքսեց թղթի վրա. Մամիջանյան
«Պրահայի հայտարարությունը եղել է Արցախի Հանրապետության մահկանացուն։ Գրանադայում այն ստորագրվեց»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա հիշեցրեց, որ բազմիցս ասել են՝ բանավոր հայտարարությունը չի կարող համարվել պետության կողմից ընդունված որոշում, դիրքորոշում։
«Դրա համար, երևի, ինքը որոշել է, որ հանկարծ կասկածներ չառաջանան, նաև ստորագրել փաստաթուղթ», - ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչը։
Նրա խոսքով, դա նոնսեն է. Ադրբեջանը չէր գնացել հանդիպման, բայց Փաշինյանը փաստաթուղթ է ստորագրել, որը բխում է Բաքվի շահերից։
«Իսկ բոլոր նրանք, ովքեր փորձում են Գրանադան ներկայացնել որպես հաղթանակ, այդտեղ հայկական դիվանագիտությունը որևէ հաղթանակ չի տոնել։ Կամ փորձում են անդադար ներկայացնել, որ իրենք պաշտպանեցին ինքնիշխանությունը։ Ուզում եմ հիշեցնել՝ Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը կասկածի տակ չէր մինչև Փաշինյանի գալը։ Այսինքն, ինքը եկավ, ստեղծեց պրոբլեմներ, հիմա էլ հերոսաբար փորձում է դրանք հաղթահարել։ Սա ընդամենը քարոզչական հնարք է»,- ասաց Հ.Մամիջանյանը։
Նա նշեց, որ Գրանադայում ստորագրված երեկվա հայտարարության մեջ որպես այդպիսին, համարյա բոլոր կետերը, բացառությամբ 1-2-ի, Պրահայում արած հայտարարություններն էին, բայց ամեն դեպքում բացասական զարգացում է այն փաստը, որ ինքն իր ազգակործան ու հակահայկական հայտարարությունը արդեն ֆիքսեց թղթի վրա, այսինքն վատ է, որ ստորագրություն դրեց։
Հիշեցնենք, որ նախօրեին Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը: Վերջինիս արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը կարող է գնա, առվի ջրի մոտ նստի, ինքն իրեն պարտավորություն ստանձնի. Սուրեն Սուրենյանց
- Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնել են հոկտեմբերի վերջին գալ Բրյուսել. Միշել
- Կետերով բացատրեմ Փաշինյանի նոր ստորագրած փաստաթղթի հետևանքները․Վարուժան Գեղամյան
- Փաշինյանի,Մակրոնի, Շոլցի ևՄիշելի հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն
- Եվրախորհրդի ղեկավարը Փաշինյանին ու Ալիևին հրավիրել է հոկտեմբերի վերջին Բրյուսել՝ հանդիպման
- Զելենսկին մանրամասնել է՝ ինչ է խոսել Փաշինյանի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին