Ինչ է հայտնի ավելի քան 180 մարդու կյանք խլած Ստեփանակերտի պայթյունի գործով
Ավելի քան 180 մարդու կյանք խլած պայթյունի հենց նույն օրը՝ սեպտեմբերի 25-ին հարուցվել է քրեական գործ։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Ֆելիքս Հարությունյանը։
«Նշանակված են փորձաքննություններ։ Ընթացքի վերաբերյալ ավելի ուշ հակիրճ տեղեկատվություն կտրամադրենք։ Ինքներդ էլ հասկանում եք, թե ինչպիսի փորձաքննություններ պետք է իրականացվեն, բոլորը ստուգման փուլում են։ Հասկանում եք, թե ինչ իրավիճակ է»,-ասաց նա։
Ֆ. Հարությունյանի խոսքով, դեպքի վայրից կատարվել են անհրաժեշտ նմուշառումները։
Այս պահին ԱՀ ՔԿ ներկայացուցիչն այլ հարցերի չպատասխանեց՝ հորդորելով սպասել։ Հստակ չէ, թե որն է եղել պայթյունի պատճառը, դրա հետևանքով քանի՞ մարդ է զոհվել, վնասվածք ստացել, անհետ կորել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետի տարածքում փրկարարական խմբերի իրականացրած որոնումների արդյունքում սեպտեմբերի 29-ի դրությամբ հայտնաբերվել և դատաբժշկական փորձաքննության բյուրո է տեղափոխվել ընդհանուր 170 աճյուն և մասունք։ Տարածքում հայտնաբերված անձնական իրերը տեղեփոխվել են օպերատիվ շտաբ։
Աճյուններն ու մասունքները տեղափոխվել են Հայաստանի` ԴՆԹ միջոցով ինքնությունները պարզելու համար։
Հայտնի է, որ հայաստանյան ԲԿ-ներ տեղափոխված տուժածների թվում ևս մահվան դեպքեր են գրանցվել։
Հոկտեմբերի 6-ի կեսօրի տվյալներով՝ Արցախի ռազմական գործողությունների ու պայթյունի հետևանքով տուժած 309 մարդ գտնվում է երևանյան տարբեր ԲԿ-ներում։ Նրանցից 116-ի վիճակը գնահատվում է ծանր, 11-ի՝ ծայրահեղ ծանր։
Վերակենդանացման բաժանմունքներում են գտնվում հինգ երեխաներ, մինչ այդ երեք երեխաներ տեղափոխվել են բաժանմունքներ։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Արցախում բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի դեպքից տուժողներին հաշվող չկա
- ՀՀ-ում իրականացվում է ԼՂ-ում Բաքվի հարձակման և պայթյունի հետևանքով անհետ կորածների հարազատներից ԴՆԹ սեկվենավորման համար նմուշների ընդունում
- Արցախում վառելիքի պահեստի պայթյունից տուժած 5 երեխաների վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր
- Պայթյունի տարածքում հայտնաբերվել են նոր մասունքներ
- Արցախից Հայաստան է տեղափոխվել Ադրբեջանի հարձակման հետևանքով և պայթյունից տուժած 237 մարդ
- Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով ժամը 22։00-ի դրությամբ հաստատված մահերի թիվը 68 է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին