«Հանգիստ կարաս Տիգրան Ավինյան, փողոցում գիշերող արցախցի ընտանիքն արդեն հյուրընկալ ընտանիքում է»
Երբ հայտնի դարձավ, որ արցախցի ընտանիքը մանկահասակ երեխաների հետ գիշերում է Երևանում ՝ մեքենայի մեջ, անծանոթ մարդիկ նրանց իրենց տուն են տեղափոխել։ Այս մասին գրում է լրագրող Սյուզի Բադոյանը, որն էլ հրապարակել էր անօթևան ընտանիքի մասին տեսանյութը։
Ընտանիքի հայրը պատմել է, որ հաշմանդամություն ունեցող երեխան տեղահանման ճանապարհին մրսել, հիվանդացել է, ինչից հետո տեղափոխել են երևանյան հիվանդանոցներից մեկը։ Երեխային խնամում է մայրը, իսկ հայրը մյուս երեխաների հետ քնում է մեքենայի մեջ։
«Մեզ գրանցել են, ասել են՝ կզանգենք։ Ոչ մի բան չեն առաջարկել, սպասում ենք զանգին»,-ասել է տղամարդը։
Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հասանք տեղ, հանգիստ կարաս քնեսTigran Avinyan / Տիգրան Ավինյան , մի լարվի քո տեղաշորն ու շքեղ տունը արցախցին ոտք չի դնելու։
Քո հայրենազրկած ընտանիքին քո տուն չեմ բերել։
«Տեցի կռուգում» մեքենայի մեջ 2 օր գիշերած ընտանիքը` անփող, առանց սնունդ, առանց տեր ու տիրական , գտավ նոր անկյուն։
Ձեր ունեզրկած ընտանիքներից էս մեկին, որին աշխատակիցներդ թողել են դրսում, բաց երկնքի տակ, իմ ծանոթներից մեկը, հալալ Վլադի կերած կաթը, զանգեց անմիջապես ու կանչեց իր տուն։
Այնպես որ, Տեցի խաչմերուկին մեր հայտնաբերած ընտանիքը արդեն հյուրընկալ ջերմ ընտանիքում է, կգիշերի այստեղ ու վաղվանից իր անկյունը կունենա։
Վլադն ու Վլադի պես լավ տղերքը թասիբ ու արժանապատվություն ունեն, ունեն խիղճ , Փառք Աստծուն, բարոյականությունն ու խիղճը վերջնականորեն չի լքել Հայաստան աշխարհը։
Իմացիր քո ու քո թիմի հայրենազրկած ընտանիքները վրեժը կլուծեն, չկասկածես»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին