Ճապոնիան 2 մլն դոլար կհատկացնի Արցախից բռնի տեղահանվածներին օգնելու համար
Ճապոնիայի կառավարությունը որոշել է 2 մլն դոլարի չափով դրամաշնորհ հատկացնել, որը կուղղվի Լեռնային Ղարաբաղից փախստականներին օգնություն ցուցաբերելուն: Այս մասին ասվում է Ճապոնիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ, փոխացնում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ այդ միջոցները փոխանցվելու են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի միջոցով։ Ճապոնիայի կառավարության դրամաշնորհը կօգտագործվի ոչ պարենային ապրանքների, դեղորայքի և ջրի պաշարների ձեռքբերման համար։
Նշենք, որ վերջին տվյալներով՝ Արցախից բռնի Հայաստան է տեղափոխվել 100 632 մարդ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան