Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, իսկ հետո կնվազի 8-10 աստիճանով
Երևանում այսօր ցերեկը, հոկտեմբերի 7-ին, 8-ին, 9-ի գիշերը և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է անձրև, հնարավոր է մառախուղ։ Հոկտեմբերի 9-ին սպասվում է քամու ուժգնացում ՝ 15-18մ/վ արագությամբ։
Մարզերում այսօր ցերեկը, հոկտեմբերի 7-ին, 8-ին, 9-ի գիշերը և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում, 10-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ։
Քամին՝ արևմտյան 2-4մ/վ, հոկտեմբերի 8-ին առաձնին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ, 9-ին՝ 18-22մ/վ արագությամբ։
Հոկտեմբերի 6-ի և 7-ի ցերեկն օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։