Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Դավիթ Բաբայանին
Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան հանդիպել է Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Բաբայանին տրամադրվել է փաստաբան։ Նրան տրվել են անձնական օգտագործման ակնոցներ, գրադարանից օգտվելու հնարավորություն։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը հայտարարել էր. «Բոլորդ գիտեք, որ ես ընդգրկված եմ Ադրբեջանի սեւ ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի»։
Սեպտեմբերի 30-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել էր Դավիթ Բաբայանին ձերբակալման մասին։ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, այդ թվում իբր «ագրեսիվ պատերազմ ծրագրելու, նախապատրաստելու, սանձազերծելու և վարելու» մասով։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի կողմից արցախցի պաշտոնյաների ձերբակալությունների փաստով քրեական վարույթների հարուցման մասին հարցերը Գլխավոր դատախազությունը չի մեկնաբանում
- ՀՀ ԱԳՆ. Խստորեն դատապարտում ենք Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Իշխանյանի, Ռուբեն Վարդանյանի և այլոց ձերբակալությունները
- Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է Դավիթ Բաբայանին ձերբակալելու մասին
- Մենք ազգովի դավաճանեցինք Ռուբեն Վարդանյանին, Դավիթ Բաբայանին, 120 000 Արցախցու. Արամյան
- Որևէ կերպ, որևէ միջազգային կառույցից չեմ կարողանում Դավիթ Բաբայանի մասին տեղեկություն ստանալ․ Նաիրա Զոհրաբյան
- Օսկանյան. Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Ադրբեջանի մեղադրանքները շինծու են, նույնը վերաբերում է Դավիթ Բաբայանին
- Դավիթ Բաբայան. Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան