Ցուցանակները ջնջելով՝ պատմությունը չես ջնջի
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.
«2023 թվականի սեպտեմբերի 19-21 ռազմական գործողությունների հետևանքով Արդբեջանը ռազմակալեց Արցախի ամբողջ տարածքը: Ադրբեջանական համացանցային տիրույթում աստիճանաբար սկսեցին հայտնվել ադրբեջանցի զինվորների տարաբնույթ գործողությունները ցուցադրող տասնյակ տեսանյութեր, որոնք գնալով ավելի են շատանում: 2023 թվականի հոկտեմբերի 4-ին տարածվեց մի տեսանյութ, որտեղ երևում է, որ ադրբեջանցի զինվորականները տեղահանել և ոչնչացման նպատակով տեղափոխում են Բռիեղցի վանք և Հարավ գյուղ տանող ճանապարհների ցուցանակները: Ադրբեջանական լրատվականները այս տեսանյութը մեկնաբանում են որպես անջատողականությունը ցուցադրող կեղծ տեղանունների ոչնչացում:
Համացանցում նաև տարածվում են զինտեխնիկայի միջոցով բնակավայրերի անվանումը ցուցադրող ցուցանակների ոչնչացումը: Տվյալ պարագայում Ադրբեջանի համար անջատողական, կեղծ են հանդես գալիս Արցախի բնիկ տեղանունները և դրանց ցուցադրական ոչնչացումը, տապալումը և անհանդուրժողական մեկնաբանությունները խոսում են Արցախի բնիկ, հայկական ինքնությունը ոչնչացնելու մասին»։
Հարակից հրապարակումներ`
- Գանձասարի բռնայուրացումն սկսված է. monumentwatch.org
- Չարեքտարի վանքն՝ ադրբեջանական վանդալիզմի թիրախ
- Ադրբեջանցիներն ավերել են Հադրութի Ուխտաձոր գյուղի՝ Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանը և խաչքարը. monumentwatch.org
- Ադրբեջանցի զինծառայողները կրակել են Չարեքտարի 13-րդ դարի վանքի ուղղությամբ
- Թալիշի շրջակայքում գտնվող Մելիք Բեգլարյանների ամրոց-ապարանքը՝ ավերման եզրին. monumentwatch.org
- «Տուղ» պետական արգելոց ստեղծելու Ալիևի հրամանը ազդարարում է հայկական մշակութային ժառանգության այլափոխումների և ավերումների նոր շրջանը. monumentwatch.org
- Ադրբեջանը բունկերներ է փորել հայկական Գյավուրկալա բնակատեղիի վաղքրիստոնեական դամբարանադաշտում. monumentwatch.org
- Լաչինի գերեզմանատան ավերումն ու խաչքարերի ոչնչացումը. monumentwatch.org
- Շուշիի Կերպարվեստի թանգարանի բակում գտնվող քանդակների պուրակն ամբողջությամբ վերացվել է. monumentwatch.org
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին