GG-ի հիմնադրի պատմությունը՝ Բակո Սահակյանի մասին
GG տաքսի ծառայության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է հուզիչ պատմություն Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի մասին.
«Տարիներ առաջ ընկերս խաղ անելիս է լինում տատիկի տան բակում: Տունը Ստեփանակերտի Արմինավան թաղում էր: Կուճիր խոխեքից մինը հեծանիվ ուներ, մյուս երկուսն այդ թվում ընկերս՝ չունեին:
Ես էլ խոխա ժամանակ չեմ ունեցել, երեք ականին չհաշված: Երկուականի, պապիկիս մեծ ջանքերի շնորհիվ գնեցինք տակից Դետսկի Միրում, բայց մեկ շաբաթից կոտրվեց: Այդ մոդելը շկոլնիկից պատառ կուճիր էր:
Վերադառնանք Ստեփանակերտ:
Ընկերս քշում էր մյուս տղայի հեծանիվն, երբ տղայի հայրը ավտոմեքենայով հետ վերադարձավ աշխատանքից: Պահի տակ նա մտածեց, որ տղայի հոր դուրը չի գա, որ հեծանիվն ուրիշ խոխա է քշում: Բայց բարձրահասակ, տպավորիչ արտաքինով, ընդգծված հայկական քթով մարդը հայրական ժպիտով բարևեց երեքին էլ ու տուն մտավ:
Հաջորդ օրը բաբոն զանգեց, թե բա եկ նոր հեծանիվդ տար, մեր հարևանը քեզ ու ընկերոջդ մարդա մի հեծանիվ է նվեր բերել:
Ես այդպես էլ հեծանիվ չունեցա, իսկ ընկերս ունեցավ շնորհիվ նրբանկատ մի մարդու:
Այդ մարդը Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանն էր: Ով այս պահին իր մյուս մարտական ընկերների հետ գտնվում է գերության մեջ...
Տարածեք այս պատմությունը, որ մարդիկ գնահատեն բարությունը և ճանաչեն սեփական ազգի կարևոր զավակներին այնպիսին ինչպիսին նրանք կան իրականում»։
Հարակից հրապարակումներ`
- Կադրեր Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Իշխանյանի ձերբակալումից ու հարցաքննությունից
- Բաքուն 4 ամսով կալանավորել է Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Դավիթ Իշխանյանին
- ՀՀ ԱԳՆ. Խստորեն դատապարտում ենք Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Իշխանյանի, Ռուբեն Վարդանյանի և այլոց ձերբակալությունները
- Ադբրբեջանական ԶԼՄ-ները գրում են Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Իշխանյանի ձերբակալման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա