Թուրքերը հիացած էին Պուտինի խոսքերով
Թուրքական Haber 7 հրատարակության ընթերցողները հիացած են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Վալդայում ԱՄՆ-ի և գաղութատիրության մասին հայտարարությունով։«ՌԻԱ նովոստի»-ն է ներկայացրել մեկնաբանությունները:
Նախօրեին Ռուսաստանի ղեկավարը կոչ էր արել ԱՄՆ-ին ազատվել գաղութատիրության դարաշրջանի ամբարտավանությունից, քանի որ այն ավարտվել է և երբեք չի վերադառնա։
«Պուտինը մի լավ ապտակ տվեց իմպերիալիստական Արևմուտքին՝ հիշելով նրա մութ անցյալը»,-գրում է օգտատերերից մեկը:
«Ռուսաստանը բոլոր առումներով իրավացի է... Մենք քեզ հետ ենք, Պուտին»,- ասել է մեկ ուրիշը։
«Պուտինը միանգամայն իրավացի է, ես համաձայն եմ յուրաքանչյուր բառի հետ», -գրել է երրորդը:
«Արևմուտքում նման հայացք և մտքեր չկան, նրանք դեռ ուզում են եսասիրաբար օգտագործել աշխարհը որպես իրենց շահերի իրականացման գործիք՝ առաջնորդվելով իրենց էգոյով»,-իր կարծիքն է հայտնել մեկ այլ օգտատեր։
«Լավ ասացիք, ո՞վ է Արևմուտքը, հրեշ՝ վերջին ատամով»,- ամփոփեցին ընթերցողները։
Հինգշաբթի օրը ՌԴ նախագահը ելույթ էր ունեցել «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստում։
Հարակից հրապարակումներ`
- Ինչպես հասկանում եմ՝ Երևանում անգամ նրանց չեն ցանկանում տեսնել․ Պուտինը՝ ԼՂ ղեկավարների ձերբակալության մասին
- Պուտինը որոշել է չեղյալ հայտարարել Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան։