Թրամփը պատրաստ է ժամանակավորապես դառնալ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է որոշ ժամանակով դառնալ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, քանի դեռ հանրապետականները չեն գտել այլ թեկնածուի, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Fox News»-ին։
«Հանրապետականներն ինձ հարցրեցին, թե կարող եմ քննարկել խոսնակի տեղը զբաղեցնելու տարբերակը, քանի դեռ չեն գտել երկարաժամկետ թեկնածու: Ես դա կանեմ, եթե դա անհրաժեշտ լինի, եթե նրանք չկարողանան որոշում կայացնել», - Թրամփի խոսքը մեջբերում է «Fox News» հեռուստաալիքը։
Թրամփը նշել է, որ պատրաստ է «հանուն հանրապետականների կուսակցության» զբաղեցնել խոսնակի աթոռը «30, 60 կամ 90 օր ժամկետով»: Նա նաև նշել է, որ իր հիմնական ուշադրությունը կենտրոնացած է նախագահական քարոզարշավի վրա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը պաշտոնանկ է արել իր խոսնակ Քևին Մաքքարթիին։ Սա ԱՄՆ-ի պատմության մեջ ստորին պալատի խոսնակի հեռացման առաջին դեպքն է։ Նույն փորձը կոնգրեսականները ձեռնարկել են 1910 թվականին, սակայն այն հաջողությամբ չի պսակվել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին