![](https://panorama.am/news_images/970/2907872_1/f651f953552c0a_651f953552c4a.thumb.jpg)
«Ժողովուրդ». Փաշինյանը Վաղարշակ Հարությունյանից պահանջել է պարզել` Արշակ Կարապետյանը ում հովանավորությունն է վայելում ՌԴ-ում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի քաղաքական իշխանությունը նախօրեին անակնկալի է եկել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի ներկայացրած քաղաքական հայտից: Նրանք Արշակ Կարապետյանի թեման համարում էին փակված և արդեն չէին էլ հիշում, որ հերթական նախարարներից մեկին անակնկալ պաշտոնանկ անելուց հետո, հնարավոր է, ինչ-որ իրադարձություններ գծագրվեն:
«Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը հրատապ զրույց է ունեցել ՌԴ-ում ՀՀ դեսպան, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ՝ նրանից պահանջելով հստակ պարզել, թե Արշակ Կարապետյանը ՌԴ-ում ում հովանավորությունն է վայելում, ինչ ծրագիր է գծագրված Կարապետյանի մասով, ու ինչ է հնարավոր սպասել:
Բանն այն է՝ Արշակ Կարապետյանը հստակ մեղադրանքներ հնչեցրեց Նիկոլ Փաշինյանի հասցեին՝ ասելով, որ ինքը չի ենթարկվել Փաշինյանի «չկրակել» հրամանին և թշնամու հարձակումների ժամանակ կոշտ պատասխան կրակի հրահանգ է տվել, որից հետո անակնկալ իրեն պաշտոնանկ է արել Փաշինյանը:
Իհարկե, չի բացառվում, որ ամեն ինչ այդպես էլ եղել է, քանի որ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները երեկ՝ ԱԺ բրիֆինգների ժամանակ, չկարողացան հստակ հերքել Կարապետյանի փաստարկները: Փաշինյանն էլ դեռ չի հերքել: Տարակուսելի է, սակայն, որ նախկին իշխանությունների օրոք ՊՆ-ում տարբեր պաշտոններ զբաղեցրած Կարապետյանը մինչ այս ոչինչ չէր խոսում:
Հարկ ենք համարում տեղեկացնել, որ նա այն մարդն է եղել, որը Նիկոլ Փաշինյանի հեղափոխական իշխանության համար ուղիներ է բացել դեպի ՌԴ ռազմաքաղաքական էլիտա՝ ռուսներին համոզելով, որ Փաշինյանն ու թիմակիցները «սորոսական չեն», ինչպես կասկածում էին ռուսները, և արժե աշխատել երիտասարդ հեղափոխականների հետ: Հիմա հենց ինքն է դուրս եկել Փաշինյանի իշխանության դեմ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
![Նոր Սահմանադրության մասին Փաշինյանի հայտարարությունները հիմնազուրկ են ու մտացածին. Սահմանադրագետ](https://panorama.am/video_images/17/49954_1/photo_2024_07_05_16_43_08_v3.thumb.jpg)
Նոր Սահմանադրության մասին Փաշինյանի հայտարարությունները հիմնազուրկ են ու մտացածին. Սահմանադրագետ
![Հայաստանը շուտով Ռուսաստանում ունենալու է նոր դեսպան . Ալեն Սիմոնյան](https://panorama.am/video_images/17/49949_1/f6687d2af81fab_6687d2af81fec.jpg)
![Գնդակը գտնվում է ադրբեջանական կողմում. Ալեն Սիմոնյան](https://panorama.am/video_images/17/49941_1/f6687b8f87fc6a_6687b8f87fcab.jpg)