Մենք ի վիճակի չենք լինելու ռուսների թշնամին. Հրանտ Բագրատյան
«Ես չգիտեմ, թե հոկտեմբերի 6-ին Պրահայում, երբ Նիկոլ Փաշինյանը նման բան էր հայտարարում, այն եղել է Եվրապայի՞, Արևմուտքի՞ ճնշման տակ, թե՞ Թուրքիայի և Ադրբեջանի: Այն կարող է վերջիններիս ճնշման տակ լինի, ինչն ավելի շատ է զայրացնում Ռուսաստանին»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Նա հայտնեց, որ հայ-ռուսական հարաբերությունները թուրք-ադրբեջանական հարաբերություններ չեն, վերջիններս մի ազգ են և հարց հնչեցրեց, թե ինչո՞ւ պետք է մեկ այլ պետություն գա հանուն Հայաստանի կռվի:
Հիշեցնելով, որ Ռուսաստանը 44-օրյա պատերզմից հետո հայտարարեց, թե Արցախի կարգավիճակն այդպես երկար կմնա՝ Բագրատյանը տարակուսեց, թե ինչու Հայաստանը իրար խառնվեց Ջերմուկի և Իշխանասարի մարտերից հետո, երբ պարտավոր էր գոնե այդտեղ պահեր իր սահմանները:
«Այսպիսի անշնորհք մարդիկ եկան կառավարության՝ ի դեմս Փաշինյանի և ՔՊ-ի, Արցախի վրա սև օր բերեցին»,-հայտարարեց նախկին վարչապետը:
Այսինքը, Փաշինյանը վարվեց այնպես, ինչպես ԱԺ-ում ասել էր Գուրգեն Արսենյանը
Մեկնաբանելով Արցախի շուրջ ծավալված վերջին դեպքերի տրամաբանությունը՝ Հրանտ Բագրատյանն ասաց. «Ինքն ափալ-թափալ ասում էր՝ Արցախը վերցրու, ապե՛ր, Գրանադայից առաջ պրծնենք, որ գնամ ասեմ՝ Արցախը վերցրել ես, վերջ, Հայաստանը հանգիստ թող: Այսինքը, Փաշինյանն վարվեց այնպես, ինչպես ԱԺ-ում ասել էր Գուրգեն Արսենյանը, երբ ասում էր՝ 120 հազարի համար հո 3 միլիոնը վարի չենք տա: Այսինքը՝ մատաղ անենք 120 հազարին»:
Դու պարտվում ես պատերզմը՝ գցում ես նախկինների ջեբը, հանձնում ես Արցախը՝ գցում ես ռուսների ջեբը
Բանախոսը նաև մեկնաբանեց ՀՀ իշխանությունների հակառուսական գործողությունները:
«Ինչո՞ւ ես արկածներ փնտրում, հակառուսական ալիք բարձրացնում, Արցախը հանձնում՝ գցում ռուսների գրպանը»,-հարց հնչեցրեց Բագրատյանը:
Հայտնելով, որ տարածաշրջանում զենք և զորք ունի կա՛մ Թուրքիան, կա՛մ Ռուսաստանը, իսկ Իրանի դեպքում վիճակը բարդ է՝ Բագրատյանը հայտարարեց. «Արևմուտքն ասում է՝ մենք նման հնարավորություն չունենք, այդտեղ մենք գրոծընկեր ունենք՝ Թուրքիան է: Հիմա ձեր ընտրությունն է, հայ ժողովո՛ւրդ, ռուսներն են կամ թուրքերը»:
Հրանտ Բագրատյանը հայտնեց, որ ի տարբերություն ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ֆրանսիայի, Ռուսաստանը չի ուզում, որ Հայաստանը չլինի և Թուրքիան և Ադրբեջանը միանան, քանի որ դառնում է մի հսկայական պետություն՝ ուղղված Իրանի և Ռուսաստանի դեմ:
«Դու պարտվում ես պատերզմը՝ գցում ես նախկինների ջեբը, հանձնում ես Արցախը՝ գցում ես ռուսների ջեբը: Կլինի՞ դու ասես, թե նախկինները և ռուսներն էլ ինչ են տվել Ադրբեջանին, որ մենք իմանանք էս գլխից, վաղը Քյարքին տալու ես՝ գցե՞ս ռուսների ջեբը… Հոգնել ենք, դու գետնի վրա պարտություններ ես կրում՝ գցում ուրիշի ջեբը:Մնք ի վիճակի չենք լինելու ռուսների թշնամին»,-հայտարարեց Հրանտ Բագրատյանը:
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը չեղարկել է իր մասնակցությունը Գրանադայի գագաթնաժողովին
- Ալիևը հրաժարվել է մեկնել Գրանադա՝ Փաշինյանի հետ հանդիպման
- Գրանադայում հնարավոր հանդիպումը պետք է օգտագործվի Երևանի և Բաքվի կողմից հրապարակայնորեն վերահաստատելու միմյանց տարածքային ամբողջականությունը ․ ԵՄ
- Դեսպան Անտոնովը կոչ է արել ԱՄՆ-ին չուժեղացնել հակառուսական տրամադրությունները Հայաստանում
- Էրդողանը հերթական հակառուսական քայլն է արել․ Պետրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին