Ադրբեջանն անարգել ու անդամահատել է հայերի մարմինները
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ Հայաստանի տարբեր մարզերում իր կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների նախնական արդյունքները։
ՄԻՊ գրասենյակի հաղորդմամբ, Պաշտպանը կոնկրետ փաստերով անդրադարձել է Ադրբեջանի կողմից թույլ տված մարդու իրավունքների միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներին, մասնավորապես քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների, խաղաղ բնակչության թիրախավորումներին, արդյունքում քաղաքացիական բնակչության շրջանում մահվան դեպքերի, խոշտանգումների վատ վերաբերմունքի այլ ձևերի դրսևորումներին։
Փաստագրվել են ադրբեջանական ագրեսիայի արդյունքում քաղաքացիական անձանց շրջանում մահվան, մարմինների անարգման, անդամահատման ու այլ դեպքերի մասին տեղեկություններ, ներկայացվել են փաստերը հավաստող լուսանկարներ։
Հարակից հրապարակումներ`
- ԿԽՄԿ. Ստեփանակերտում մի քանի հարյուր մարդ է մնացել
- Արցախում կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր․ ՄԻՊ
- Ստեփանակերտը՝ թշնամու ռմբակոծություններից
- Ստեփանակերտը՝ թշնամու հրետակոծության հետևանքով
- Արցախում զանգվածային հրետակոծություն է