Մեղրիում քննարկել են ՌԴ հյուպատոսության շուտափույթ բացման վերաբերյալ հարցեր
Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում երեկ տեղի է ունեցել ՌԴ ԱԳՆ՝ Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման առաջնահերթ խմբի ղեկավարի և Մեղրիի քաղաքապետի հանդիպումը։
Հայաստանում ՌԴ դեսպանատան փոխանցմամբ, քննարկվել են Սյունիքի մարզում Ռուսաստանի նոր հյուպատոսական գրասենյակի շուտափույթ բացման հեռանկարները, «ինչը զգալիորեն կդյուրացնի հյուպատոսական ծառայությունների հասանելիությունը Հայաստանի հարավում բնակվող ՌԴ քաղաքացիների համար»։
Բացի այդ, նշվել է, որ նոր գլխավոր հյուպատոսությունը կնպաստի ռուս-հայկական հարաբերությունների հետագա ամրապնդմանը և տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև կնպաստի մշակութային, հումանիտար, առևտրային, տնտեսական և միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա