Նարեկ Մալյանի գործով դատական նիստը հետաձգվեց
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում քննվում է Նարեկ Մալյանի վերաբերյալ արդարացման դատավճռի դեմ դատախազի ներկայացված վերաքննիչ բողոքը («Չաուշեսկուների» գործը): Նիստն այսօր չկայացավ։
Նարեկ Մալյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատական նիստը տեխնիկական պատճառներից ելնելով հետաձգվել է, այն կկայանա նոյեմբերի 28-ին։
«Դատական կազմի դատավորներից մեկը գտնվում է դասընթացի, բացի այդ տեխնիկական խնդիր կա Նարեկ Մալյանին բերելու հետ կապված, բայց, քանի որ դատավորը չկա, նիստը չի կարող կայանալ»,- նշեց նա։
Աթանեսյանի խոսքով, այս գլխավոր դատախազի պայմաններում դատախազությունը դարձել է անիմաստ վերաքննիչ, վճռաբեկ բողոք տանող հիմնարկ։
«Գործի հանգամանքները կապ չունեն, իրենք անպայման բողոք են ներկայացնում»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Ն.Մալյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել Նիկոլաե և Ելենա Չաուշեսկուների գնդակահարությունը բեմադրելու համար։ Այս տարվա հունիսին նա արդարացվեց հանցակազմի բացակայության հիմքով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին