Սանդու. Պրիգոժինն ու իր թիմն այս տարի հեղաշրջում էին նախապատրաստում Մոլդովայում
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն մեղադրել է Վագներ խմբավորման հիմնադիր Եվգենի Պրիգոժինի թիմին՝ երկրում ենթադրյալ հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ, սակայն նա ոչ մի ապացույց չի ներկայացրել։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Մարտին Սանդուն հայտարարել է, որ մոլդովական հատուկ ծառայությունները կարողացել են կանխել հեղաշրջման նախապատրաստումը, սակայն Ռուսաստանը, իբր, կրկին պլաններ է պատրաստում հանրապետությունում իշխանությունը փոխելու համար։
Մոլդովայի նախագահի խոսքով՝ Պրիգոժինն իբր պետական հեղաշրջում էր ծրագրում այս տարի։ «Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ սա նրա թիմի պատրաստած ծրագիրն էր», - ասել է Սանդուն Financial Times-ին։
Նա նաև մեղադրել է Ռուսաստանին, առանց ապացույցների, մեծ գումարի օգտագործմամբ, հանրապետության համընդհանուր ՏԻՄ ընտրություններին միջամտելու փորձի մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Եվգենի Պրիգոժինի ինքնաթիռի կործանման պատճառների մեջ կա դիտավորյալ չարագործության վարկածը. Պեսկով
- ՔԿ-ն հաստատել է Պրիգոժինի մահը Տվերի մարզում ավիավթարի հետևանքով
- Պրիգոժինի հեղինակած մանկական հեքիաթի գիրքը վաճառվում է 3,6 մլն ռուբլիով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան