Սիրիայում ռազմական ակադեմիայի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով զոհվել է 80 մարդ
Սիրիայի արևմուտքում գտնվող Հոմս քաղաքի ռազմական քոլեջում ավարտական արարողության ժամանակ ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհվել է 80 մարդ, ևս 240-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել Է Սիրիայի առողջապահության նախարար Հասան Ալ-Գաբաշին, գրում է «Իզվեստիա»-ն։
Նրա խոսքով՝ զոհվածների թվում եղել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ վեց երեխա, վեց կին։ Մտավախություն կա, որ զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ վիրավորներից շատերը գտնվում են ծանր վիճակում։
Սիրիայի իշխանությունները երկրում եռօրյա սուգ են հայտարարել։ Երկրում բոլոր դեսպանատներում և դիվանագիտական կորպուսներում դրոշները կիջեցվեն։
Ըստ «DW»-ի՝ իշխանությունները հարձակման համար մեղադրել են «զինված ահաբեկչական խմբավորումներին» և խոստացել «պատասխանել ամբողջ ուժով»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան