Վագիֆ Խաչատրյանի գործով Բաքվում առաջին դատական նիստն են նշանակել
Ադրբեջանցի ուժայինների կողմից Լաչինի միջանցքից առևանգված արցախցի Վագիֆ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործով նախնական դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին Բաքվում։
Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները, գործը գտնվում է Բաքվի զինվորական դատարանի դատավոր Ջամալ Ռամազանովի վարույթում։
Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին մեղադրանք են առաջադրել քրեական օրենսգրքի երկու հոդվածների հատկանիշներով՝ ցեղասպանություն ու բռնի տեղահանում։ Նրան Ադրբեջանը մեղադրում է 1991 թվականի դեկտեմբերի 22-ին Մեշալի գյուղում տեղի ունեցած «ցեղասպանության» իրականացման համար։ Ըստ Բաքվի, իբր գործով 59 տուժող կա։
Հիշեցնենք, որ արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում և տեղափոխվել Բաքու, երբ փորձել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։
Հարակից հրապարակումներ`
- Վագիֆ Խաչատրյանի գործն ուղարկվել է Բաքվի զինվորական դատարան
- Դեռ ողջ եմ. Վագիֆ Խաչատրյանի նամակը՝ Բաքվից
- Օգնեք մեզ հորս վերադարձնել Բաքվից. Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Փարիզի քաղաքապետին
- ՄԻԵԴ-ը մերժել է Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ նոր ժամանակավոր միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
- Ցանկացած հանդիպում Ադրբեջանի տարածքում բավականին մեծ ռիսկեր է պարունակում` հաշվի առնելով Վագիֆ Խաչատրյանի առևանգման փաստը. Արցախի ԱԳՆ
- Վագիֆ Խաչատրյանը շուտով կներկայանա Ադրբեջանի դատարան
- Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ միջազգային հետախուզական որևէ համակարգում առկա չէ վերջինիս հետախուզման վերաբերյալ տվյալ. ՄԻՊ
- Վագիֆ Խաչատրյանի առևանգման փաստը «մերժում է որևէ պայմանավորվածության գոյությունը», նշում են Արցախից
- Ադրբեջանը Վագիֆ Խաչատրյանի կեղծ լուսանկարներ է տարածում․ ՀՀ ՄԻՊ գրասենյակ
- Պատգամավորը ԿԽՄԿ ղեկավարից հետաքրքրվել է Վագիֆ Խաչատրյանին գործով մանրամասներից
- ՄԻՊ. Տելեգրամ ալիքներում ադրբեջանցիների կողմից թիրախավորվել են Վագիֆ Խաչատրյանի հարազատները, այդ թվում՝ անչափահաս
- ՄԻԵԴ-ն Ադրբեջանին 8 օր է տվել Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար
- Վագիֆ Խաչատրյանը Բաքվի հիվանդանոցներից մեկում է. Ներսիսյան. «Հետք»
- ԿԽՄԿ. Հնարավորինս շուտ կայցելենք Վագիֆ Խաչատրյանին
- Վագիֆ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացվել ՄԻԵԴ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան