Ադրբեջանի օմբուդսմեը Վարդանյանի իրավունքների պաշտպանության մասին
Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան այցելել է Բաքվում կալանքի տակ գտնվող Ռուբեն Վարդանյանին, և պնդել, թե նա չի դժգոհում կալանքի պայմաններից։
«Հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին, Վարդանյանը չի դժգոհել կալանքի պայմաններից, նշել, որ անցել է առաջնային բուժզննում և առողջական խնդիրներ չունի: Վարդանյանի հետ օմբուդսմենը առանձնազրույց է ունեցել, նրա դիմումներին պատասխանել»,-ասված է Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի օմբուդսմենի գրասենյակից հայտնել են, որ Վարդանյանին հնարավորություն է ընձեռվել կապ հաստատել ընտանիքի հետ։
«Հետաքննության ընթացքում ձերբակալվածի իրավունքների պաշտպանությունը իրականացվում է նրա ընտանիքի ընտրած փաստաբանի կողմից»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Վարդանյանն առևանգվել է Արցախից Գորիս մեկնելու փորձի ժամանակ։ Գործարար Վարդանյանը «Տրոյկա Դիալոգ» ընկերության հիմնադիրն է և «Սկոլկովո» կառավարման դպրոցի առաջին նախագահը։ Նա Արցախի Հանրապետության պետնախարար է նշանակվել 2022 թվականի նոյեմբերին և պաշտոնանկ արվել 2023 թվականի փետրվարին։ 2022 թվականի սեպտեմբերին Վարդանյանը հայտարարեց Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու և Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելու մտադրության մասին։ 2022 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու նրա դիմումը բավարարվել է։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի ՄԻՊ-ն այցելել է Ռուբեն Վարդանյանին
- Զախարովա. Արցախի նախկին նախագահները և Ռուբեն Վարդանյանը Հայաստանի քաղաքացիներ են, մեզ ոչ ոք չի դիմել
- Ռուբեն Վարդանյանի զավակները հանդես են եկել հայտարարությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան