Կմեկնի՞ Փաշինյանը Բիշքեկ՝ ԱՊՀ գագաթնաժողովին.Մեկնաբանում են Կրեմլից
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 13-ին Բիշքեկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին կարող է մասնակցել տեսակապով։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարի մեկնաբանության մեջ, որը Telegram ալիքում հրապարակել է լրագրող Պավել Զարուբինը։
«Չգիտեմ՝ Փաշինյանը կգա՞ այնտեղ, ըստ իս՝ տեղեկություններ կան, որ նա կլինի տեսակապի միջոցով»,-ասել է ՌԴ նախագահի օգնականը՝ պատասխանելով հարցին, թե Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովում նախատեսվո՞ւմ է հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Փաշինյանի միջև։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ՌԴ ղեկավարը նախատեսում է հոկտեմբերին այցելել Ղրղզստան և այնտեղ հանդիպել, մասնավորապես, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ այցի ժամկետները որոշված են, սակայն դրանք դեռ վաղ է հայտարարել։ Հոկտեմբերի 4-ին Ղրղզստանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Մուրատբեկ Ազիմբակիևը հայտնել է, որ ԱՊՀ գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին Բիշքեկում։ Ղրղզական կողմը նաև ակնկալում է, որ Պուտինի պետական այցը Ղրղզստան կկայանա հոկտեմբերի 12-ին։
Հարակից հրապարակումներ`
- Փորձագետ. Հայաստանը չի վերանայի հարաբերությունները ԱՊՀ երկրների հետ
- ԱՊՀ գլխավոր քարտուղարը տեղեկություն չունի հոկտեմբերի 13-ի գագաթնաժողովին Հայաստանի՝ մասնակցությունից հրաժարվելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին