Հովտաշատի մթերային խանութում 18-ամյա երիտասարդն իրացրել է հուշանվեր-թղթադրամ
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները հոկտեմբերի 3-ին օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ օգոստոսին Հովտաշատ գյուղի 18-ամյա մի բնակիչ նույն համայնքում գտնվող մթերային խանութներից մեկում իրացրել էր հուշանվեր 20-հազարանոց թղթադրամ:
Նույն օրը քրեական հետախույզները երիտասարդին հայտնաբերել են Հովտաշատ գյուղում, ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Նա իրավապահներին հայտնել է, որ թղթադրամը ձեռք է բերել օնլայն խանութներից մեկով՝ որպես հուշանվեր:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են