Երևանում հրդեհ է բռնկվել ապակիների արտադրամասի պահեստում․ հայտարարվել է բարդության «ԲԻՍ 1» աստիճան
Հոկտեմբերի 6-ին, ժամը 12։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մարշալ Բաբաջանյան 5/4 հասցեի մոտակայքում գտնվող ապակիների արտադրամասում։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մետաղապլաստե դռների և պատուհանների խանութի պահեստում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։26-ին, մարվել՝ 13։03-ին։ Այրվել են պահեստի (մոտ 20 քմ) կախովի առաստաղը, մուտքի պլաստմասսե դուռը (մոտ 0․5 քմ) և պահեստավորած շինանյութ (մոտ 4 քմ)։