Ադրբեջանցու հետ կարան ապրեն ռուսն ու օպոզիցիան. Քաղաքացիները՝ «վերաինտեգրման» մասին
Ադրբեջանն այս օրերին հայտարարում է Արցախում վերաինտեգրման մասին։ Panorama.am-ը քաղաքացիների շրջանում հարցում է անցակցրել՝ պարզելու հնարավո՞ր համարում են, որ հայերն ու ադրբեջանցիներն Արցախում ապրեն կողք կողքի։
«Այսքան թշնամանքից հետո հնարավոր չի ապրել նրանց հետ»,-ասաց Արցախից տեղահանված մի կին, իսկ ամուսինն էլ հավելեց, որ հայերի հանդեպ շատ են լարված ադրբեջանցիները, չեն նայում՝ փոքր-մեծ։
«Քիչ-միչ մարդիկ են մնացել, բայց չգիտեմ նրանք ոնց են այնտեղ ապրում»,-ասացին նրանք։
«Հնարավոր չի նման բան, չի ապրել հայը թուրքի հետ ոչ մի անգամ, էլի պատերազմ է լինելու»,-ասաց մեկ ուրիշը։
Քաղաքացիներից մեկն էլ կարծիք հայտնեց, որ միմյանց կողքի կարող են ապրել ադրբեջանցին, թուրքը, ռուսն ու օպոզիցիան։
«Չեմ կարծում, բացառվում է, որոշ քաղաքական գործիչների «ջանքերի» շնորհիվ էնպիսի միջավայր, մթնոլորտ է ստեղծված, որ հայն ու ադրբեջանցին առաջիկա հիսուն տարում համատեղ ապրել չեն կարող։ Հատկապես ադրբեջանական կողմում էնպիսի թույն է սրսկվում երեխաների մեջ՝ նույնիսկ օրորոցից, որը շատ դժվար է վերացնել։ Արցախում լինի, թե այլ վայրում, հայերն ու ադրբեջանցիներն իրար կողք ապրել չեն կարող»,-նշեց հարցման մասնակիցներից մի տղամարդ։
Քաղաքացիների գերակշռող մասը համոզված է, որ Արցախում հայերի ու ադրբեջանցիների համատեղ կյանք հնարավոր չէ. «Թուրքը մնում է թուրք, միշտ ինչ-որ ժամանակ խփելու է հետևից»։
«Հայերի, ադրբեջանցիների և թուրքերի համատեղ ապրելը անհնար է, քանի որ նրանք մեր ապրելը չեն ուզում, մեր պետականությունը չեն ուզում»։
Հալեպահայ մի կին էլ հիշեց ու երգեց մանկության օրերին լսածը, որտեղ Ադրբեջանին ներկայացնում են եղբայր։
«Նրանք մեր ապրելը չեն ուզում, մեր պետականությունը չեն ուզում, սա պարզ է ողջ աշխարհին»,-նշեց մեկ այլ կին։
Հարակից հրապարակումներ`
- HRW. Ադրբեջանի գործընկերները պետք է պնդեն ԼՂ-ում միջազգային դիտորդական առաքելության մասին
- «Ուրվական քաղաք առանց հոգու». Ալ Ջազիրայի ռեպորտաժը Ստեփանակերտից
- Փախուստի պահին Թամարան հիշեց 2020-ին իր բուժած գորիսեցի վիրավոր զինծառայողին. BBC-ի պատմությունը
- Վիրավոր որդու հետևից Ստեփանակերտի հիվանդանոց հասած Զարինեին հայտնել են՝ երկու որդիները զոհվել են. BBC-ի պատմությունը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան