Պետրակովը խնդրանքով դիմել է երկրպագուներին
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Լատվիա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ հանդես է եկել կոչով։
«Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպումն անցկացվելու է Ռիգայում։ Այդ կապակցությամբ խնդրում եմ աջակցեք մեր թիմին։ Մեր ամեն խաղ նման է կիսաեզրափակչի։ Յուրաքանչյուր երկրպագու մեզ համար կարևոր է»,-նշել է նա տեսաուղերձում։
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Լատվիա-Հայաստան խաղը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին։
Հոկտեմբերի 10-ին թիմը կմեկնի Ռիգա: Հոկտեմբերի 14-ին հավաքականը կմեկնի Հյուսիսային Մակեդոնիա: Հոկտեմբերի 17-ին մակեդոնական Ստրումիցա քաղաքի «Բլագոյ Իստատով» մարզադաշտում երկու թիմերն ընկերական հադիպում կանցկացնեն: