Արարատում ապաստանել է ավելի քան 19 հազար արցախցի
Արարատի մարզում ապաստանել է 19 054 արցախցի։ Նման տվյալներ այսօր ներկայացրեց Արարատի մարզի Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը։
Նրա խոսքով, համայնքում լայնածավալ աշխատանքներ են իրականացվում արցախցիների կացաության պատշաճ պայմանների ապահովման համար,որևէ քաղաքացի գիշերակացի խնդիր չի ունեցել։
«Նրանց տեղակայել ենք ժամանակավոր կեցավայրերում, վարձակալությամբ կամ անհատույց տրամադրված բնակարաններում թե Արտաշատ քաղաքում, թե գյուղական բնակավայրերում»,-ասաց նա։
Արտաշատ համայնքում այսօրվա դրությամբ 1241 բռնի տեղահանված ընտանիք է տեղակայաված՝ 5199 անձ, որից 519 ընտանիքը գտնվում են Արտաշատ քաղաքում, գյուղական բնակավայրերում՝ 723 ընտանիք։ Նրանցից 475 ընտանիք հյուրընկալված է անհատույց կամ բարեկամների մոտ։
«Արտաշատ քաղաքի մարզադպրոցի մի հատվածը վերապրոֆիլավորվել է և ծառայում է որպես ժամանակավոր կեցավայր 120 անձի համար, նրանց տրամադրվում է տաք սնունդ, հիգիենայի պարագաներ և այլն։ Չնայած գիտենք, որ Արտաշատ համայնքը շատ խիտ է բնակեցված, կարողանում ենք ազատ բնակարաններ գտնել ու մեր հայերանկիցներին տեղավորել»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները