Բամբակի միջազգային օրն է
Ամեն տարի հոկտեմբերի 7-ին նշվում է Բամբակի միջազգային օրը։ Տոնը սահմանել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2021 թվականին՝ հույս ունենալով, որ նման օրը կբարձրացնի միջազգային իրազեկումը բամբակի արտադրության ոլորտում կայուն զարգացման մասին։
ՄԱԿ պաշտոնակն էջում հրապարակված հաղորդագրության համաձայն, բամբակը մեր տներում ամենատարածված նյութերից մեկն է` hարմարավետ, հիպոալերգենիկ, շնչող և դիմացկուն գործվածք։
«Իրականում բամբակն ավելին է, քան պարզապես ապրանք: Այս բնական գործվածքը արտադրանք է, որն աջակցում է 32 միլիոն արտադրողների և օգուտ է բերում ավելի քան 100 միլիոն ընտանիքի՝ 5 մայրցամաքների 80 երկրներում: Բամբակը կարևոր է զարգացած տնտեսությունների համար, իսկ զարգացող և ոչ զարգացած երկրների համար այն հանդիսանում է «անվտանգության բարձ»»,-նշում են ՄԱԿ-ում։
Բամբակը ապահովում է ապրուստի միջոցներ գյուղական շատ փոքր ֆերմերների և աշխատողների, հատկապես կանանց համար, ապահովելով աշխատանք և եկամուտ աշխարհի ամենաաղքատ գյուղական վայրերում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները