«Ժողովուրդ». Ուժային կառույցներում ակտիվ քննարկում են, որ Արցախի պաշտոնյաների վերադարձի հարցը քաղաքական է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ուժային կառույցներում այս օրերին ակտիվ քննարկվում են Ադրբեջանի կողրի մից Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության դեմ իրականացվող գործողությունները։
Տեղեկացանք, որ ուժային կառույցների ղեկավար կազմը ներքին խոսակցությունների ժամանակ եկել է այն եզրահանգման, որ որքան էլ ջանքեր, գործիքակազմ կիրառեն ու այս կամ այն միջազգային կառույցներ դիմեն, միևնույնն է, Ադրբեջանի կողմից ձերբակալված ու կալանավորված Արցախի երեք նախագահների՝ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի, Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանի վերադարձի հարցը քաղաքական է, ու միայն քաղաքական համապատասխան որոշումով կլինի նրանց վերադարձը Հայաստան: Դա, թերևս, ուժայինների գործը չէ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից սկսած՝ Ադրբեջանի դատախազը հետևողական ջանքերով Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ մեղադրանքներ է առաջադրում, հետախուզում և կալանավորում:
Քաղաքական բարձրագույն ղեկավարը միայն աչքի է ընկնում կյանքը վայելելու կադրերով: Նիկոլ Փաշինյանը դստեր հետ ընթրիքի է մասնակցում՝ չպահանջելով մեր հայրենակից բոլոր գերիների վերադարձի հարցով քաղաքական ճնշումներ բանեցնել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում