Հայկ Մարտիրոսյանը համալրել է սուպերգրոսմայստերների ցուցակը
Հայ սուպերգրոսմայստերների ցուցակը համալրվել է ևս մեկ շախմատիստով․ այդ շախմատիստը Հայկ Մարտիրոսյանն է, ով հաղթահարել է 2700 վարկանիշի շեմը՝ դառնալով Հայաստանի ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստը։
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ Հայկի վարկանիշը այժմ 2710 է:
Հայկն այս արդյունքին հասել է Եվրոպայի շախմատի ակումբային գավաթի շրջանակներում, որտեղ 4 անընդմեջ հաղթանակ է տարել, իսկ 5-րդ խաղափուլում ոչ-ոքի է խաղացել աշխարհի 15-րդ չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան