Հարձակում Իսրայելի վրա. Երկրի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ
Շաբաթ առավոտյան մի քանի հրթիռներ են արձակվել Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ։ Գրում է CNN-ը։ Իսրայելի կենտրոնական և հարավային շրջաններում մինչև Թել Ավիվ նախազգուշական ազդանշաններ են հնչել։
Al jazeera-ն գրում է, որ «Համաս» խմբավորման հարձակման հետևանքով մեկ կին է սպանվել։
Իսրայելական բանակը հայտարարել է, որ սկսել է թիրախավորել Գազայի հատվածը: Ըստ հայտարարության, մի շարք պաղեստինցի զինյալներ «ներթափանցել» են Իսրայել Գազայից:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ նա առաջիկա ժամերին կհանդիպի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Իսրայելի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ իր երկիրը շատ դժվար պահի է հանդիպել։
«Բայց Իսրայելը կարող է հաղթել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մեզ վնաս պատճառել»,-ասել է Իսահակ Հերցոգը։
Նա ուժ է մաղթել Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարներին և զինվորներին, անվտանգության ուժերին և փրկարար ծառայություններին։
«Ես իմ քաջալերանքն ու ուժն եմ ուղարկում Իսրայելի բոլոր այն բնակիչներին, ովքեր հարձակման են ենթարկվել»,-ասել է նա։
Իսրայելում հրավիրվել է կատավարության, անվտանգության կաբինտեի արտահերթ նիստեր։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան