Սուրեն Մանուկյան. Արդյոք ճիշտ չէր լինի պահպանել Արցախի Պետական համալսարանը Հայաստանում
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը գրում է.
«Արդյոք ճիշտ չէր լինի պահպանել Արցախի Պետական համալսարանն իր ամբողջական, ինստիտուցիոնալ ձևով հենց Հայաստանում։
Այսինքն, նույն ուսանողներին հնարավորություն տալ շարունակել իրենց ուսումը իրենց դասախոսների հետ, նույն այն մասնագիտություններով, որոնցով իրենք ընդունվել էին և սովորում էին։
Շենքային պայմանները հաստատ խնդիր չէին լինի։ Օրինակ կարելի էր տրամադրել Ագրարային համալսարանի մի մասը, որը ունի մեծ ու գեղեցիկ շենք, որի սպասարկման համար ստանում է պետությունից փող ու բավականին քիչ ուսանող։
Համալսարանը սիմվոլ է, այս դեպքում Արցախի պետականության սիմվոլ, որից հրաժարվել պետք չէ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան