1990-ականների փառավոր հաղթանակից հետո ոչ ոք չասաց՝ «Մենք խոտ կուտենք, բայց Արցախը կպահենք». Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Ժամանակին Պակիստանի նախագահ և վարչապետ եղած Զուլֆիկար Ալի Բհուտոն իր երկրի անվտանգությունն ապահովելու նպատակով ասել է՝ «Մենք խոտ կուտենք, նույնիսկ սոված կմնանք, բայց միջուկային ռումբ կստեղծենք», և Պակիստանն այդ ռումբը ստեղծեց։
Հայաստանում, ցավոք, 1990-ականների փառավոր հաղթանակից հետո ոչ ոք չասաց՝ «Մենք խոտ կուտենք, բայց Արցախը կպահենք», իսկ հանրային գիտակցության մեջ պայմանական «լավ ապրելու» մարմաջն աստիճանաբար հակադրվեց և, ի վերջո, խեղդեց ապահով հայրենիք ու անվտանգություն ունենալու բնական և կենսական տենչը»։
Հարակից հրապարակումներ`
- Սերունդները կանիծեն և կանարգեն նույնիսկ մեր շիրիմները, եթե Արցախը հետ չվերադարձնենք․ Վարդան Ոսկանյան
- Միավորված Հայաստանն ու Արցախը տեսնելու երազանքը չի կարող կորել, այն կարող է հեռանալ, մոտենալ. Վարդան Ոսկանյան
- Վարդան Ոսկանյան. Չկա ու չի լինելու թշնամու նման կանգ
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է