Լոս Անջելեսի «Ֆերահյան» ազգային վարժարանի սաների 13-ժամյա քայլարշավն՝ ի աջակցություն արցախցիների
Լոս Անջելեսից «Ֆերահյան» ազգային վարժարանի սաները` 27 մղոն քայլարշավ են սկսել դպրոցից մինչև Մոնթեբելոյի հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ իրենց աջակցությունը հայտնելով Լեռնային Ղարաբաղից իրենց քույրերին և եղբայրներին։
Բացի այդ, ինչպես հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը, վարժարանի սաները իրենց այդ քայլով միջազգային ուշադրություն են հրավիրում տիրող իրավիճակին։
«Այն պահին, երբ ստացանք լուրն Արցախի մասին, ամբողջ դպրոցը ցնցված էր, աշակերտները հուսախաբության մեջ էին և միայն ասում էին, թե ինչ անեն, ինչպես աջակցեն արցախցիներին»,- ասում է վարժարանի տնօրեն Սոսի Շանլյանը՝ հավելելվ, որ այս քայլարշավով երեխաներն իրենց աջակցությունն են հայտնում արցախցիներին։
Դպրոցում նաև իրականացվում են բարեգործական տարբեր ծրագրեր, որոնցից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է արցախցիների օժանդակությանը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին