Արցախից բռնի տեղահանված 76 հազար 692 մարդ տեղավորվել է մարզերում
Արցախից բռնի տեղահանված անձանց 99,3 տոկոսն արդեն հաշվառվել է Հայաստանում։ Հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Ընդհանուր առմամբ, ըստ նրա, Արցախից բռնի տեղահանված շուրջ 100 632 մարդ ժամանել է Հայաստան և ներկա փուլում իրականացվում է տվյալների հաշվառման և նույնականացման գործընթաց։
Նրա խոսքով՝ տեղաբաշխումը շարունակվում է ինչպես ՀՀ մարզերում, այնպես էլ Երևանում։ «Որոշ դեպքերում առաջնային կեցավայր մեկնածներն այժմ տեղափոխվում են ավելի հարմար բնակավայրեր, որպեսզի առաջիկա 6 ամսում արդեն վարձակալած բնակավայրերում շարունակեն ապրել», - ընդգծեց Նազելի Բաղդասարյանը։
Նշվեց նաև,որ այսօրվա դրությամբ բռնի տեղահանված 76 հազար 692 մարդ գտնվում է Հայաստանի տարբեր մարզերում, մասնավորապես՝ Արագածոտնի մարզում՝ 4109 անձ, Արարատում`18 367, Արմավիրում՝ 8144, Գեղարքունիքում` 4895, Լոռիում` 4541, Կոտայքում` 22 150, Շիրակում՝ 2168, Սյունիքում` 5438, Վայոց Ձորում` 2303, Տավուշում՝ 3189։
Նազելի Բաղդասարյանի խոսքով՝ ժամանածներից շուրջ 58 հազարի տեղավորման և կեցության հարցում աջակցել է պետությունը, մյուսների դեպքում տրամադրվել են որոշակի սնունդ, հիգիենիկ պարագաներ, դեղորայք։
Ինչ վերաբերում է 100 հազար միանվագ գումարին, նա նշեց, որ բռնի տեղահանված անձանց 50 տոկոսն արդեն ստացել է պետության տրամադրած 100 000 դրամ միանվագ օգնությունը։, իսկ գումարների փոխանցման գործընթացը կշարունակվի երկուշաբթի օրվանից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան