Ոսկանյան. Այլևս անհնար կլինի թերագնահատել մերձավորարևելյան առյուծի դերը
Իրանագետ Վարդան Ոսկանյանը, անդրադառնալով այսօր Իսրայելում կատարվողին, գրում է.
«Կարծում եմ՝ այսօր Իսրայելում տեղի ունեցողի խորապատկերին այլևս անհնար կլինի թերագնահատել մերձավորարևելյան առյուծի՝ Իրանի, դերն ու հնարավորությունները։
Իսրայելական զինուժի դեմ այս պահին հաջող պատերազմող պաղեստինյան ապստամբները թեև դե յուրե կապ չունեն Իրանի հետ, սակայն ակնհայտ է, որ չկա լուրջ մեկը, որը կթերագնահատի իրանական դերակատարությունն այս ամենում։
Իսկ Իրանի հետ քաղաքակակրթական դաշինք ստեղծելու և հակաահաբեկչական ու անվտանգային համագործակցություն ծավալելու ամենալավ շանսերից մեկն առայժմ ունի հենց Հայաստանը»։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայել. «Համաս»-ը ճակատագրական սխալ է թույլ տվել
- Հարձակում Իսրայելի վրա. Երկրի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ
- Այն, ինչ կատարվի Իսրայել/Պաղեստինում, ուղիղ և անուղղակի ազդելու է մեզ վրա․ Գեղամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան