Թեժանում է. Թուրքագետը՝ տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը, որ հետևում է Մերձավոր արևելքում ընթացող իրադարձություններին, գրում է.
«Այսօրվա պատերազմը եթե նույնիսկ շատ կարճատև լինի, ապա արդեն մի քանի արդյունք գրանցել է:
Դրանք են.
▪️Կդադարեն կամ կառկախվեն Իսրայելի և արաբական որոշ երկրների միջև ԱՄՆ միջնորդությամբ սկսված հարաբերությունների կարգավորման գործընթացը, և առաջին հերթին Իսրայել-Սաուդյան Արաբիա հարաբերությունները:
▪️Գազայի հետ սահմանը ամենապաշտպանվածներից էր տեխնոլոգիապես: Արաբների հարձակումը ցույց տվեց, որ միայն տեխնոլոգիաներին ապավինելը բավարար չէ:
▪️ Խաղաղությունն ու պատերազմը իրար միշտ հաջորդելու են: Անկախ մեր ցանկությունից»։
Թելագրամի իր ալիքում նաև նաև մեկնաբանել է Թուրքիայից ու Իսրայելից հնչած հայտարարությունները.
«Թուրքիայի նախագահ Էրդողանի առաջին պաշտոնական արձագանքը իսրայելա-պաղեստինյան նոր պատերազմին. «Կողմերին կոչ ենք անում գործել զուսպ և չսրել իրավիճակը»:
Այլ բառերով` սպասում են, թե ինչպես կզարգանան իրադարձությունները:
Շուտով նմանատիպ մի բան կհայտարարի նաև Ադրբեջանը։
ՌԴ-ում Իսրայելի դեսպան. «ՀԱՄԱՍ-ի գործողությունների համար պատաախանատուների թվին ենք դասում նաև Իրանը»:
Թեժանում է»։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելի ողջ տարածքում արտակարգ դրություն հայտարարվեց
- Վիճակը ծանր է. Իսրայելահայերի միության նախագահ
- Իսրայելում տուժածների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություններ այս պահին չկան. ԱԳՆ
- «Համաս»-ի անդամները տեսանյութեր են հրապարակել, ինչպես են քայլում իսրայելցի զինվորների մարմինների վրայով
- Իսրայել. «Համաս»-ը ճակատագրական սխալ է թույլ տվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան