Արցախից բռնի տեղահանվածներից 302-ը դեռ հիվանդանոցներում են․ 11-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Հայաստանի տարբեր բժշկական հաստատություններում շարունակում է բուժում ստանալ Արցախից բռնի տեղահանված 302 քաղաքացի։ Հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ 113-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, 11-ինը՝ ծայրահեղ ծանր։
«Վերակենդանացման բաժանմունքներում գտնվում է 5 երեխա, ևս 8 երեխա բուժվում է սովորական պայմաններում»,- ընդգծեց նա։
Նազելի Բաղդասարյանը նշեց նաև, որ արդեն 13 646 անձ դիմել է առաջնային առողջապահական բուժհաստատություններ։
Խոսնակը նաև հայտնեց, որ Արցախից բռնի տեղահանված բուժաշխատողներից 261–ն արդեն գրանցվել են Առողջապահության ազգային ինստիտուտում։ «Համապատասխան դասընթացներ անցնելուց և կրեդիտներ հավաքելուց հետո կկարողանան աշխատանքի անցնել ՀՀ բուժհաստատություններում»,- ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ նրանցից 125-ը ավագ բուժաշխատողներ են, 136-ը՝ միջին։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ այժմ բուժհաստատություններում առկա է 273 ավագ և 59 կրտսեր բուժաշխատողի թափուր աշխատատեղ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան