Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով 15 մարդ է մահացել
Աֆղանստանի արևմուտքում երկրաշարժի հետևանքով 15 մարդ մահացել է, 78-ը վնասվածքներ ստացել։ BBC-ի փոխանցմամբ, Հերաթ քաղաքից 40 կմ հեռավարության վրա տեղի ունեցած երկրաշարժը եղել է 6.3 մագնիտուդ ուժգնությամբ։ Երկրաշարժի հետևանքով փակ է Իրանի հետ սահմանը։
Աղետի հետևանքով մի քանի շենքեր են վնասվել, ինչի հետևանքով մարդիկ մնացել են փլատակներում։ Երկրաշարժին հաջորդել է առնվազն երեք հզոր ցնցում։
«Մենք գրասենյակներում էինք, հանկարծ շենքը սկսեց ցնցվել, պատերի սվաղները սկսեցին թափվել, պատերը ճաքեր ստացան, որոշ պատեր և շենքի մասեր փլուզվեցին։ Ես չեմ կարողանում կապ հաստատել ընտանիքիս հետ, ցանցային կապերն անջատված են, ես չափազանց անհանգստացած և վախեցած եմ, սարսափելի էր»,- հայտնել է Հերաթի բնակիչ Բաշիր Ահմադը։