Գեղամյան. Այժմ Ադրբեջանը պահանջելու է Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մի շարք բնակավայրերի հանձնումը
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը, անդրադառնալով Ալիև-Միշել հեռախոսազրույցի ընթացքում Ալիևի հայտարարություններին, գրում է.
«Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը այսօր Եվրոպական խորհրդի նախագահ Շ. Միշելի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է այսպես կոչված «անկլավներին».
«Ադրբեջանի 8 գյուղեր դեռևս Հայաստանի կողմից գրավված են, և կարևոր է ազատել դրանք օկուպացիայից»։
Ինչպես և կանխատեսել էի, Ադրբեջանն Արցախի հարցը լուծելուց հետո և Հայաստանի դե-ֆակտո վարչապետի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Գրանադայի փաստաթղթով ճանաչելուց հետո անցավ այպսես կոչված անկլավների հարցին։
Այժմ Ադրբեջանը, հենվելով այդ փաստաթղթի վրա, պահանջելու է Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մի շարք բնակավայրերի հանձնումը։ Եվ հենց սա է լինելու առաջիկա բոլոր բանակցությունների թեման։ Պատերազմը ևս չի բացառվում»։
Հարակից հրապարակումներ`
- 8 գյուղ գտնվում է Հայաստանի վերահսկողության ներքո. Ալիևը՝ Շարլ Միշելին
- Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնել են հոկտեմբերի վերջին գալ Բրյուսել. Միշել
- Փաշինյանի,Մակրոնի, Շոլցի ևՄիշելի հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն
- Շառլ Միշել. Ես հստակ ասել եմ Ալիևին, որ չի կարող տարածքային պահանջներ ունենալ Հայաստանից
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում