Երուսաղեմի հայ համայնքի շրջանում տուժածներ չկան
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից ռազմական գործողությունների հետևանքով Երուսաղեմի հայ համայնքի շրջանում տուժածներ չկան, իսկ իրավիճակը Երուսաղեմում հանդարտ է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի անդամ Հակոբ Սևանը:
«Այս պահին Երուսաղեմում իրավիճակը հանդարտ է: Բախումները տեղի են ունենում հիմնականում Իսրայելի հարավում, իսկ Երուսաղեմը այդ կենտրոններից բավականին հեռու է: Առավոտյան միայն պայթյունների ձայներ է լսվել, փորձ արվել է ռմբակոծել Երուսաղեմը, սակայն չի հաջողվել: Երուսաղեմում իրավիճակը հանդարտ է, և հայ համայնքի շրջանում տուժածներ չկան»,- նշել է Հակոբ Սևանը:
Նշենք, որ այսօր առավոտյան «Համաս» խմբավորումն անսպասելի հարձակում է գործել Իսրայելի վերահսկողության ներքո գտնվող Գազայի վրա։ Խմբավորման անդամները Գազայի տարածք են ներթափանցել ցամաքային, օդային, ջրային ճանապարհով։ Իսրայելի ողջ տարածքում հայտարարվել է արտակարգ դրություն։ Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ երկիրը պատերազմի մեջ է։ Այս պահի դրությամբ Իսրայելի պետական մարմինները հաղորդել են առնվազն 40 զոհի ու 779 վիրավորի մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան