ՀԱՄԱՍ պնդում է, որ գերեվարել է «տասնյակ» իսրայելցիների
Իսրայելի վրա այսօր առավոտյան հանկարծակի հարձակում գործած ՀԱՄԱՍ խմբավորումը հայտարարել է, որ «տասնյակ» իսրայելցիների են գերեվարել։ Այս մասին հայտնում է CNN-ը։
«Մենք լավ լուր ունենք մեր (պաղեստինցի) բանտարկյալներին և մեր ժողովրդին, որ «Ալ Քասամ» բրիգադներն իրենց ձեռքում ունեն տասնյակ գերի ընկած (իսրայելցի) սպաներ և զինվորներ», - ասել է զինյալների թևի խոսնակ Աբու Օբեյդան։
Իսրայելի պաշտպանության բանակն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ ՀԱՄԱՍ-ը պատանդներ և ռազմագերիներ է վերցրել շաբաթ առավոտյան իր անսպասելի հարձակումից հետո: CNN-ի կողմից վավերացված տեսանյութերը, ըստ երևույթին, ցույց են տալիս, որ Համասը գերի է վերցնում իսրայելցիներին Գազայի հատվածում և մերձակայքում, որոնց թվում են նաև իսրայելցի զինվորներ:
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ գերեվարվածներին փոխանակելու է Իսրայելի բանտերում գտնվող պաղեստինցիների հետ։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելը հայտնում է կորուստների մասին
- Իսրայելի ողջ տարածքում արտակարգ դրություն հայտարարվեց
- Վիճակը ծանր է. Իսրայելահայերի միության նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան